ԹիմԼրահոս

Լուիս Սուարես. Ռոնալդուն այդքան էլ տաղանդավոր չէ, որքան Մեսսին

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն իր թիմակից Լիոնել Մեսսիին համեմատել է Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Ուրուգվայցին կարծում է, որ Ռոնալդուն չունի այնպիսի տաղանդ, ինչպիսին ունի Մեսսին:

«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա բնատուր տաղանդ ունի: Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա շատ է աշխատել ու առաջադիմել, որպեսզի տարբերվի խաղադաշտում:

Բայց նրա խաղն այլևս այն չէ, ինչ նախկինում»,- Ուրուգվայի հավաքականի հարձակվողի խոսքերը մեջբերում է Bernabeu Digital-ը:

Մեկնաբանություններ

Previous post

Goal.com. Դանի Ալվեսը կմնա «Բարսելոնայում»

Next post

«Բավարիա»-«Բարսելոնա». Մեկնարկային կազմեր

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan