ԼրահոսՄամլո ասուլիսներ

Սուբիսարետա. Մրցակիցը մեզ ազատ տարածություն չէր տալիս

Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղից հետո կիսվել է իր տպավորություններով:

-Ամեն միավոր շատ կարևոր է մեզ համար: Մենք փորձում էինք հարմարվել խաղադաշտին: Մեզ չէր հաջողվում արագ տեղաշարժել գնդակը, թեկուզ շանսեր կային: Մարտավարությունը կապ չունի, որովհետև «Բարսան» խաղում էր դասական սխեմայով: Բայց «Խետաֆեն» մեզ ազատ տարածություններ չէր տալիս: Եթե մենք գոլ խփեինք, ապա ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր, Սուբիսարետայի խոսքերն է մեջբերում Barca.ru կայքը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-«Խետաֆե» խաղն ավարտվել էր 0-0 հաշվով:

Մեկնաբանություններ

Previous post

Հույս տվող ծույլերը... «Խետաֆե»-«Բարսելոնա»՝ 0-0

Next post

Բուսկետս. Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ

Arman Azizyan

Arman Azizyan