ԼրահոսՄամլո ասուլիսներ

Սուբիսարետա. Սուարեսի խաղը մեզ չի անհանգստացնում

Կատալոնական «Բարսելոնայի» մարզչական շտաբը գոհ է թիմի հարձակվող Լուիս Սուարեսի ցուցադրած խաղից: Այդ մասին հայտարարել է կատալոնական ակումբի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Էսպանյոլի» դեմ խաղից հետո, որում «կապտանռնագույնները» հաղթել են 5-1 հաշվով, իսկ Սուարեսին նորից չհաջողվեց գոլի հեղինակ դառնալ:

-Մեզ Սուարեզի խաղը չի անհանգստացնում: Նրա առաջադրանքը ակումբում միայն գոլ խփելը չէ: Նա ազատ տարածություններ է ստեղծում Մեսսիի և Նեյմարի համար: Նա դեռ կխփի իր գոլերը «Բարսելոնայի» կազմում,- Սուբիսարետայի խոսքերն է մեջբերում Marca.com կայքը:

Հավելենք, որ Սուարեսը Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 6 հանդիպման և չի կարողացել դառնալ գոլի հեղինակ:

Մեկնաբանություններ

pic_2014-03-19_ENTRENO_16.v1395252562
Previous post

Խորդի Ալբան գոհ է իր կարգավիճակից

Messi-Key
Next post

Տարվա ամփոփում. Լիոնել Մեսսի (Տեսանյութ)

Arman Azizyan

Arman Azizyan