ԼրահոսՄամլո ասուլիսներ

Սուարես. Գիտեմ, որ պետք է գոլ խփեմ

Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն Իսպանիայի առաջնության հերթական տուրի` «Կորդոբայի» դեմ հանդիպումից հետո կիսվել է իր տպավորություններով:

Հիշեցնենք, որ ուրուգվայցի հարձակվողն այդ խաղում խփել է իր առաջին գոլն Իսպանիայի առաջնության շրջանակներում:

«Ուրախ եմ, որ օգնել եմ թիմին հաղթանակ տոնել: Հիմա մենք պետք է հանգստանանք և մտածենք առաջնության երկրորդ կեսի մասին:

Գիտեմ, որ ես հարձակվող եմ և պետք է գոլեր խփեմ: Վստահ էի, որ իմ թիմակիցներն ինձ կօգնեն այդ հարցում:

Իհարկե, գոլեր հեղինակելը շատ կարևոր է, սակայն ես չէի անհանգստանում»,- հայտարարել է Սուարեսը:

Մեկնաբանություններ

Pique-Cropped
Previous post

The Guardian. Պիկեն և Ալվեսը` տարվա լավագույն ֆուտբոլիստների հարյուրակում

neymar-messi-and-suarez_q7sd4dcco91h1srirn6mgskaw
Next post

Նեյմար. Հույս ունեմ, որ երկար կխաղամ Մեսսիի եւ Սուարեսի հետ

Arman Azizyan

Arman Azizyan