14 Դկտ 2014

Դանի Ալվեսը բաց կթողնի «Ուեսկայի» դեմ հանդիպումը

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը վնասվածքի պատճառով, որը նա ստացել է երեկ կայացած «Խետաֆեի» հետ խաղում, բաց կթողնի դեկտեմբերի 16-ին կայանալիք գավաթային հանդիպումը «Ուեսկայի» հետ: Ֆուտբոլիստը ստացած վնասվածքի պատճառով ստիպված էր լքել խաղադաշտը հանդիպման 80-րդ րոպեին: Հարցականի տակ է նաև նրա մասնակցությունը դեկտեմբերի 20-ին կայանալիք «Կորդովայի» հետ խաղում: Հավելենք,

0
13 Դկտ 2014

«Խետաֆե» — «Բարսելոնա». Ուղիղ եթեր

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում կատալոնական «Բարսելոնան» կհյուրընկալվի «Խետաֆեին»: Ուղիղ եթերի հղում կայքից` — այստեղ Sopcast ծրագրով դիտելու համար` այստեղ Sopcast ծրագիրը ներբեռնելու համար սեղմեք այստեղ Եթե չունեք Sopcast ծրագիր, ապա ներբեռնեք այն, ապա տեղադրեք Ձեր համակարգչում: Այս ծրագրով դուք կարող եք դիտել հանդիպումն առանց ավելորդ գովազդների և տհաճ դադարների:

0
10 Դկտ 2014

«Բարսելոնա» — ՊՍԺ. Ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակներում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի ֆրանսիական ՊՍԺ-ին: Ուղիղ եթերի հղում` կայքից — այստեղ Sopcast ծրագրով դիտելու համար` Սեղմեք այստեղ / 2000 kbps / НТВ+ Футбол 3 HD Սեղմեք այստեղ / 3000 kbps / НТВ+ Футбол 3 HD Sopcast ծրագիրը ներբեռնելու համար սեղմեք այստեղ

0
10 Դկտ 2014

Պաշտոնական. «Բարսելոնան» և Մունիրը նոր պայմանագիր են կնքել

Այսօր` դեկտեմբերի 9-ին, կատալոնական «Բարսելոնան» և թիմի երիտասարդ հարձակվող Մունիր Էլ Հադադին նոր պայմանագիր են կնքել, ըստ որի` 19-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմելու է 35 մլն եվրո, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Համաձայնագիրը ուժի մեջ է լինելու մինչև 2017 թվականը: 2014 թվականը շատ արդյունավետ է եղել երիտասարդ ֆուտբոլիստի համար, ով «Բարսելոնայի»

0
08 Դկտ 2014

Դանի Ալվես. Բոլորի համար պարզ է դառնում, թե ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը գովեստի խոսքեր է հղել իր թիմակից Լիոնել Մեսսիի հասցեին, հաղորդում է Sport.es-ը: «Բոլորի համար պարզ է դառնում՝ ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Վերջին տասնամյակում Մեսսին լավագույնն է համաշխարհային ֆուտբոլում»,- հայտարարել է Ալվեսը: Հավելենք, որ արգենտինացին Լա Լիգայի 14-րդ տուրում կայացած «Էսպանյոլի» հետ խաղում հեթ-տրիկի հեղինակ է

0
08 Դկտ 2014

«Բավարիան» հետաքրքրված է Բուսկետսի ծառայություններով

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ցանկանում է իր թիմում տեսնել կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին, հաղորդում է Fichajes.net-ը: Ըստ աղբյուրի` «Բարսելոնան» մտադիր չէ հրաժարվել թիմի առաջատարներից մեկի ծառայություններից առաջիկա ժամանակահատվածում: «Բավարիան» պետք է շահավետ առաջարկով դիմի կատալոնացիներին, որպեսզի Բուսկետսի իրավունքները ձեռք բերելու հնարավորություն ստանա:  

0
04 Դկտ 2014

«Բարսելոնան» ջախջախեց «Հուեսկային» (Տեսանյութ)

Իսպանիայի Գավաթի 1/16 եզրափակչի շրջանակներում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվել էր Սեգունդա Բ-ն ներկայացնող «Հուեսկային»: «Հուեսկա» — «Բարսելոնա»` 0:4 0:1 Ռակիտիչ (11՛), 0:2 Ինիեստա (15՛), 0:3 Պեդրո (38՛), 0:4 Ռաֆինյա (71՛)

0
03 Դկտ 2014

«Հուեսկա» — «Բարսելոնա». Հյուրերի հայտացուցակը

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/16–րդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» կհյուրնկալվի «Հուեսկային»։ Հուսկայի դեմ խաղում «Բարսելոնայի» հայտացուցակը. Մասիպ, Տեր Ստեգեն; Դուգլաս, Մոնտոյա, Բարտրա, Լի, Մատյո, Ադրիանո, Սամպեր; Ռակիտիչ, Սերխի Ռոբերտո, Ինիեստա, Ռաֆինյա; Մունիր, Պեդրո և Սանդրո:

0