08 Հնվ 2015

Ինիեստան կփոխարինի Չավիին

Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին ազդրի մկանի վնասվածք է ստացել ու բաց կթողնի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում այսօր կայանալիք «Էլչեի» հետ խաղը: «Բարսելոնայի» թվիթերյան պաշտոնական էջի փոխանցմամբ՝ Չավիին մեկնարկային կազմում կփոխարինի Անդրես Ինիեստան: Հավելենք, որ Լիոնել Մեսսին, ով վիճաբանել էր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ, նույնպես ընդգրկված է հայտացուցակում:

0
08 Հնվ 2015

Marca. Լուիս Էնրիկեի ճակատագիրը կախված է Մեսսիից

Իսպանական Marca պարբերականի փոխանցմամբ՝ կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ճակատագիրն ակումբում կախված է թիմի առաջատար Լիոնել Մեսսիից: Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Էնրիկեն չկարգավորի հարաբերությունները Մեսսիի հետ, հաջորդ մրցաշրջանում այլևս ակումբում չի լինի: Մեսսին կատալոնական ակումբի ղեկավարության համար անձեռնմխելի է: Հիշեցնենք, որ Էնրիկեն ու Մեսսին վիճաբանել էին «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպմանը

0
05 Հնվ 2015

Լուիս Էնրիկե. Այս պարտությունն անարդար էր

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Իսպանիայի Պրիմերայի 17-րդ տուրի՝ «Ռեալ Սոսիեդադի» դեմ պարտությունը (0:1), տեղեկացնում է Marca-ն: -Այս կամ այն պահին համապատասխան որոշումներ են ընդունվում: Ես որոշեցի ռիսկի չդիմել, քանի որ ֆուտբոլիստները երկար ճանապարհ էին անցել եւ թիմին էին միացել հանդիպումից երկու օր առաջ: Սակայն չգիտեմ, թե

0
18 Դկտ 2014

Խոսեպ Բարտոմեու. Մենք հավատում ենք Լուիս Էնրիկեին

Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն գոհ է «կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի աշխատանքից: «2015-ը անչափ կարևոր տարի կլինի ակումբի համար: Այն կարող է նախ լինել հեղափոխական, քանի որ մենք շատ որոշումներ ունենք կայացնելու: Մենք հավատով ենք մոտենում Էնրիկեի աշխատանքին և վստահ ենք, որ նա ցանկալի արդյունքի կհասնի և երկար

0
15 Դկտ 2014

Լուիս Էնրիկեն` «Մանչեսթեր Սիթիի» մասին

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երկրորդ տարին անընդմեջ կատալոնական ակումբին այս փուլում որպես մրցակից բաժին է ընկել «Մանչեսթեր Սիթին»: «Պետք է գերազանց մարզավիճակով մոտենալ «Սիթիի» հետ դիմակայությանը: Դա կարող է առանցքային նշանակություն ունենալ»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է

0
03 Դկտ 2014

Լուիս Էնրիկե. Նեյմարը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գովեստի խոսքեր է հղել թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարին, տեղեկացնում է AS-ը: — Նեյմարը շատ կարևոր դեր է խաղում մեր թիմում: Նա յուրօրինակ ֆուտբոլիստ է, ով հաղթողի հոգեբանություն ունի: Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը շատ ավելի լավ խաղ է ցուցադրում: Հրաշալի է, որ մեր թիմի կազմում

0