ԼրահոսՄամլո ասուլիսներ

Տատա Մարտինո. Կան մարզիչներ, ովքեր օբյեկտիվ չեն քվեարկել

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի կարծիքով` կան մարզիչներ, ովքեր օբյեկտիվ չեն եղել որոշում կայացնելիս: «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչը անդրադարձել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ընտրության շուրջ ստեղծված իրավիճակին: Մարտինոն քվեարկել է իր սանի՝ Լիոնել Մեսսիի օգտին:

«Ես քվեարկել եմ Մեսսիի օգտին: Կան մի խումբ մարզիչներ, ովքեր օբյեկտիվ չեն: Եթե կա Մեսսի, ապա ցանկանում եմ, որ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվի նա»,- Marca-ն մեջբերում է Մարտինոյի խոսքերը:

Հիշեցնենք, որ  «Ոսկե գնդակ»-ի հավակնորդներ են նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը:

Մեկնաբանություններ

Previous post

Բարտոմեուն խոսեց Լեո Մեսսիի առողջական վիճակի մասին

Next post

Լեո Մեսսին եւ Էդեն Ազարը՝ ամանորին ընդառաջ FIFA 15-ի գովազդում (Վիդեո)

Spartak Petrosyan

Spartak Petrosyan