Թիմ

Տեր Շտեգենը մեղավոր չէ, Ֆլորենցիի հարվածն անթերի էր․ Խերարդ Պիկե

Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն մեկնաբանել է «Ռոմա»-ի հետ երեկ կայացած խաղում մրցակցի պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցիի՝ մոտ 45 մետրից խփած գոլը։

«Տեր Շտեգենը մեղավոր չէ, Ֆլորենցիի հարվածն անթերի էր։ Գոլը բացառապես կապված է Ֆլորենցիի հաջողության հետ։

Տեր Շտեգենը հաջող է հանդես գալիս՝ ակտիվացնելով կենտրոնական պաշտպանների խաղը»,- հայտարարել է Պիկեն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում կայացած «Ռոմա» – «Բարսելոնա» խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

Հաղորդում է` 1in.am

Մեկնաբանություններ

Previous post

Ռետրո. «Ռեալ Մադրիդ»-«Բարսելոնա»՝ 0:3 // 2005/06 մրցաշրջան

Next post

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Նեյմարն է. Ռոբերտո Կառլոս

ShahenEdigaryan

ShahenEdigaryan