ԲլոգԼրահոս

Տեսա՞ր ինչ եղավ…

Իսպանիայի առաջնության հինգերորդ տուրում «Բարսելոնան» ջախջախվեց «Սելտայի» կողմից:

Այսօր վերլուծելու ոչինչ չկա: Խնդիրների մասին խոսելու, դրանք լուծելու տարբերակներ գտնելու իմաստ չկա: Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա !!! Իրոք, խոսելու բան չկա:

Պատժվեցինք արժանիորեն: Չխաղացինք ու պարտվեցինք: Ու այլեւս երբեք չի ստացվելու խաղալ 10 տոկոսով ու հաղթել բոլորին: «Սելտան» հզոր էր, անկասելի: Ֆուտբոլիստների մոտիվացիան պարզապես շլացնող էր: Օգտվեցին իրենց շանսերից ու ջախջախեցին մեզ: Մինչդեռ մենք պահերով չէինք զիջում:

Հաջորդ մրցակիցը «Լաս Պալմասն» է. RIP Լաս Պալմաս:

Գնահատականներին անցնենք.

Մարկ-Անդրե տեր Շտեգեն — Ադիոս հիմնական կազմ: Շտեգեն՝ 2:

Ժերեմի Մատյո — Չհասցրեց ոչինչ: Ձախ եզրում աշխատում էր, բայց արդյունք չկար: Պաշտպանվելիս թերանում էր: 3 միավոր:

Ժերար Պիկե, Խավյեր Մասկերանո — Մեծ-մեծ փռթելու փոխարեն պետք է ֆուտբոլ խաղալ: Արյեն Ռոբենի նվաստացումներն այսօր հիշեցրին Նոլիտոն ու Ասպասը: Երկուսն էլ՝ 2 միավոր:

Դանի Ալվես — Պաշտպանությունում համեմատաբար ամենահաջողը գործեց Ալվեսը: Բայց էլի թերություններ կային: միավոր:

Սերխիո Բուսկետս, Սերխի Ռոբերտո — Ներդաշնակ էին պաշտպանության կենտրոնի հետ: միավոր:

Անդրես Ինյեստա — Աշխատում էր, բայց էլի չէր ստացվում: Այսօր Դոնն իրեն նման չէր: 5 :

Լուիս Սուարես — Տհաճ է մեր թիմում տեսնել սիմուլյանտ, անընդհատ խախտման հետեւից ընկած, ու չպայքարող ֆուտբոլիստի: Ոչինչ չարեց: միավոր:

Լեո Մեսսի — Պասիվ էր: Փայլեց մի քանի փոխանցումներով, ասիստով, բայց չկար Մեսսին, չկար ֆուտբոլը: միավոր:

Նեյմար — Կարծես այս թիմից չլիներ: Բոլորից ավելին էր փորձում անել ու ամենավտանգավորն էր թիմում: 6:

Տեսանյութերն ու նկարները, կարծում եմ, հետաքրքիր չէ եւ ոչ մեկիդ: Ուստի վերջն ավանդական՝ Visca Barca y Visca Catalunya

Մեկնաբանություններ

Previous post

Նեյմարը՝ Gillette-ի նոր գովազդում

Next post

«Արսենալյան սինդրոմը». «Բարսելոնա»-«Լաս Պալմաս»՝ 2:1 (Բլոգ+Ֆոտո+Վիդեո)

Spartak Petrosyan

Spartak Petrosyan