ԲլոգԼրահոս

Թաքնված հանճարի հաղթական խաղաթուղթը. «Բարսելոնա»-ՊՍԺ՝ 3-1

Կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակներում հյուրընկալել էր ՊՍԺ-ին: Խաղից մոտ մեկ ժամ առաջ ՈՒԵՖԱ-ն եւ ակումբի պաշտոնական կայքը ներկայացրին թիմերի մեկնարկային կազմերը: Կապտանռնագույնների կազմը մի պահ ցնցեց ֆուտբոլային հասարակությանը:

Շտեգեն — Մատյո, Պիկե, Մասկերանո, Բարտրա, Բուսկետս, Ինյեստա, Պեդրո, Նեյմար, Սուարես, Լեո Մեսսի: 

Ու մինչ բոլորը փորձում էին հասկանալ, վիճում եւ բանավիճում էին, թե որ տակտիկական դասավորությամբ է դուրս գալու Լուչոյի թիմը խաղադաշտ, հանդիպումն արդեն մեկնարկել էր: Հիշելով Բարտրայի խոսքերը, թե նա կարող է խաղալ նաեւ աջ եզրայինի դիրքում, որոշվեց աջ եզրայինի հարցը: Իսկ ի՞նչ էր անելու Մասկերանոն. կենտրոնական պաշտպա՞ն, թե՞ հենակետային: Պատասխանը չուշացավ. Մասկերանոն հիմնականում գործում էր հենց հենակետային գոտում՝ Բուսկետսի կողքին: Դա հնարավորություն էր տալիս ցեմենտելու պաշտպանական երկրորդ շերտը եւ գցել մրցակցի գրոհների տեմպը կենտրոնում: Իհարկե, Մասկերանոն գործում էր ամենուր եւ աշխատում էր ինչպես միշտ:

B4hiJ2nCMAAY-vP

Ինչ վերաբերում է կիսապաշտպանությանը, ապա այստեղ Լուչոն վստահել էր Պեդրոյին: Նրա այս յուրօրինակ քայլն իրականում պարզ տրամաբանություն էր: Էնրիկեն հաշվի էր առել մրցակցի ֆուտբոլիստների բավականին տպավորիչ արագությունն ու փորձել հենց արագաշարժ Պեդրոյի միջոցով ավելի սուր դարձնել հարձակման աջ եզրը: Այսպիսով, Էնրիկեն մի գնդակով երկու նապաստակ սպանեց: Եթե խաղադաշտում լիներ Ադրիանոն, կամ որակազրկված Ալվեսը, ապա նրանցից յուրաքանչյուրն էլ պետք է հարձակման ժամանակ օգներ թիմին, այնուհետեւ փորձեր ետ վազել ու պաշտպանվել: Այս մրցաշրջանում Դանի Ալվեսը չի կարողանում դրանցից եւ ոչ մեկը ճիշտ ու անթերի կատարել, իսկ ՊՍԺ-ի դեմ խաղում օգտագործված տակտիկան պաշտպան Բարտրայով ամրապնդեց աջ եզրի պաշտպանությունը, իսկ Պեդրոյով՝ հարձակումը:

Հարձակման գծի մասին խոսելն անիմաստ է: Պարզապես գրոհները ցույց տվեցին, որ Պեդրոն նաեւ երրորդ նապաստակին սպանելու ֆունկցիա կատարեց: ՊՍԺ-ի պաշտպանությունը ստիպված էր հակագրոհների ժամանակ դիմանալ բարսելոնյան քառյակի հարձակմանը՝ Պեդրո, Նեյմար, Սուարես, Մեսսի: Եվ հենց երեկվա խաղում մենք տեսանք արագ ու վտանգավոր հակագրոհներ՝ «Բարսելոնայի» կողմից:

Իսկ «Եռատամի» գոլերը մեզ հաղթանակ պարգեւեցին:

Անցնենք գնահատականներին.

Մարկ-Անդրե տեր Շտեգեն — Ապագայի լավագույնը եւ ներկայիս տաղանդը կրկին վստահ հանդիպում անցկացրեց: Ճիշտ է, մեկ գոլ բաց թողեց, սակայն այնքան էլ ազնիվ չի լինի նրան մեղադրել այդ հարցում: Շտեգենը 7,5 միավոր է ստանում:

GnjrysKWk8M

Ժերեմի Մատյո  — Ֆրանսիացի պաշտպանը տեղափոխվել էր իր համար հարազատ դիրք՝ պաշտպանության ձախ թեւ: Այստեղ նա անթերի չէր  եւ անթերիին էլ մոտ չէր, սակայն նա կայուն անցկացրեց ողջ հանդիպումը: Մատյոն ստանում է գնահատականը:

Ժերար Պիկե — Իսպանացին հիանալի մարզավիճակում է: Իհարկե, Իբրահիմովիչի գոլում մեղավոր էր ողջ պաշտպանությունը, այդ թվում եւ նա, սակայն ողջ խաղը բարձր մակարդակի վրա անցավ: Պիկե՝  7,5 միավոր:

Մարկ Բարտրա — Երիտասարդ ու խոստումնալից, միաժամանակ այդքան տաղանդավոր Բարտրան հիանալի հանդիպում անցկացրեց: Իր ողջ հասակով նա փայլեց խաղադաշտում: Բարտրան պաշտպանությունում լավագույնն էր ֆրանսիացիների դեմ խաղում: Հենց դրա շնորհիվ  Մարկը ստանում է 8,5 գնահատականը:

Մասկերանո, Բուսկետս — Հենակետային գոտում նրանք երկրորդ խաղն է արդեն, որ միասին են գործում: Այս անգամ նույնպես ստացվեց խաղը: արգենտինաիսպանական զույգը լավ խաղ ցույց տվեց: Մասկեն եւ Բուսին ստանում են 7,5-ական միավոր:

Անդրես Ինյեստա — Դոնը գոլային փոխանցման հեղինակ դարձավ, իսկ գրոհների սրությունն ու ոչ ստանդարտ լինելը ապահովում էր հենց նա: Կարելի է ասել, որ Ինյեստան վերադարձել է եւ քիչ-քիչ լավ մարզավիճակ է ձեռք բերում: Ինյեստա՝ :

Պեդրո — Պեդրիտոն զարմացրեց մրցակցի պաշտպաններին՝ իր արագությամբ: Իսպանացի եզրայինը, խաղալով կիսապաշտպանության  եզրում, ավելի լավ նայվեց եւ նույնիսկ սրություն մցրեց թիմի գործողություններում: Պեդրոն ստանում է գնահատականը:

ՄՍՆ —  Մեսսի, Սուարես, Նեյմար. Այս հիասքանչ եռյակին՝ «Եռատամին», այսօր որոշեցի միեւնույն գնահատականը տալ: Նրանք արդեն շքեղ են նայվում ու գործում խաղադաշտում, նրանք արդեն մեկ միասնություն են, եւ ի տարբերություն քաղաքական եռյակների, քառյակների՝ նրանց պառակտել չի՛ ստացվի: ՄՍՆ՝ 9 միավոր:

Այսպիսով, Էնրիկեի հանճարեղ միտքն իրագործվեց ու դրական արդյունք տվեց: Փարիզյան ակումբն առաջին պարտությունը կրեց այս մրցաշրջանում, ինչի գլխավոր «մեղավորը» հենց «Բարսան» է: Եվ ինչպես ասել է խաղից հետո Մարկ Բարտրան՝ կարեւոր չէ, թե ով է լինելու մեր հաջորդ մրցակիցը, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ:

Ավանդույթը չխախտելով՝ ավարտենք հոդվածը նույն տողով՝

Visca el Barca y Visca Catalunya !!!

Սիրով, հարգանքով, հպարտությամբ ու հաճույքով՝ Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

Մեկնաբանություններ

Previous post

Դավիդ Լուիս. «Բարսելոնան» արժանի հաղթանակ տարավ

Next post

Զլատանի տպավորիչ պատասխանը՝ լրագրողի տված հարցին

Spartak Petrosyan

Spartak Petrosyan