Լրահոս

Թուրան․ «Բարսելոնան» իմ երազանքների թիմն է

Կիսապաշտպան Արդա Թուրանը կիսվել է «Բարսելոնա» տեղափոխության իր տպավորություններով։

-Դա անհավատալի է։ Ես միշտ երազել եմ խաղալ «Բարսելոնայի» կազմում։ Երբ լսեցի նրանց առաջարկի մասին, այլևս չէի ցանկանում ուրիշ առաջարկներ լսել։ Սա իմ երազանքների թիմն է։ Ես շատ ուրախ եմ։

Այն պահից սկսած, երբ ես իմացա «Բարսելոնայի» հետաքրքրության մասին, չէի կարողանում քնել, մինչև տրանսֆերը պաշտոնական չդարձավ։

Լուիս Էնրիկեն զանգահարեց ինձ, որպեսզի բարի գալուստ մաղթի։ Դա շատ հաճելի էր։

Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Սուարեսի, Նեյմարի, Մեսսիի, Ինիեստայի կողքին։ Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, իսկ Ինիեստան՝ իմ կուռքը։

Հիշեցնենք, որ Թուրանը օրեր առաջ է տեղափոխվել «Բարսելոնա»՝ 34 մլն եվրոյի դիմաց։ Մադրիդցիները կարող են նաև բոնուսներ ստանալ՝ 7 մլն եվրոյի չափով։

Մեկնաբանություններ

Previous post

Նեյմար․ Թուրանը մեծ վարպետ է

Next post

Ֆիլմ «Մեսսի». Թարգմանված ռուսերեն

Arman Azizyan

Arman Azizyan