Թիմ

ԹՈՒՐԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՄՆԱԼ ԲԱՐՍԵԼՈՆԱՅՈՒՄ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը չի մտածում կատալոնական թիմից հեռանալու մասին,- հայտնում է «Marca»-ն: 29-ամյա թուրք ֆուտբոլիստը մերժել է չինական ակումբների գայթակղիչ առաջարկները: Աղբյուրը հաղորդում է, որ Թուրանը մտադրություն ունի հաստատվել «կապտանռնագույնների» մեկնարկային կազմում: Հիշեցնենք, որ Թուրանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2015 թվականի ամռանը, սակայն ակումբին պատժամիջոցների կիրառման պատճառով խաղալու հնարավորություն է ստացել սույն թվականի սկզբից: Ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ընդհանուր առմամբ 22 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

www.armsport.am

Մեկնաբանություններ

hi-res-470799ede75e03cce628a60759243c06_crop_north
Previous post

«Բարսելոնա»-ն նոր պայմանագիր կառաջարկի Լուիս Սուարեսին

GettyImages-505881320.0
Next post

ԲԱՐՍԵԼՈՆԱՆ ԲՈՒՍԿԵՏՍԻ ՀԱՄԱՐ 100 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՅԻ ԱՌԱՋԱՐԿ Է ՍՏԱՑԵԼ

Ռազմիկ Դավթյան

Ռազմիկ Դավթյան