ԹիմԼրահոսՆկարներ

Թուրքերի հիստերիան, Դանի Ալվեսի ներողությունը և իսպանացիների դժգոհությունը

Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեսը թուրք երկրպագուներից ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության ճանաչման կոչերին միանալու համար, տեղեկացնում է իսպանական Marca-ն:

Ապրիլի 24-ին Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը լուսանկարվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրառումով պաստառով և անմոռուկով:

«Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ թուրք երկրպագուներից: Երբեք չէի մտածի, որ այս լուսանկարը կարող է վիրավորել թուրքերին, որոնց մեջ ունեմ շատ ընկերներ: Չեմ հասկանում, թե ինչպես կարող է լուսանկարը վիրավորել նրանց, քանի որ ես միշտ խաղաղության կողմնակից եմ: Չէի ցանկանում ցավ պատճառել խաղաղությունը գնահատողներին»,- թիթերյան միկրոբլոգում գրել է Ալվեսը:

Իսպանացի երկրպագուները, որոնք նկատել են այս հայտարարությունը, նշել են, որ չի կարելի ներողություն խնդրել մեղավորներից, ովքեր իրոք կատարել են ցեղասպանություն: Որոշ երկրպագուներ նույնիսկ քարկոծել են Ալվեսին, նշելով, որ վերջինս բիզնեսի պատճառով կորցնում է իր ինքնուրույն ապրելու հնարավորությունը:

Ներկայացնում ենք Marca-ում տեղ գտած մեկնաբանությունները հայերեն թարգմանությամբ.

«Այս խեղճ հարուստները խելքից պակաս են»

«Թուրքերի կողմից կոտորածը նման էր գերմանացիների կողմից հրեաների կոտորմանը: Ալվեսը չպետք է ներողություն խնդրեր թուրքերից»

«Ներողությո՞ւն, ինչո՞ւ, ինչպե՞ս կարելի է ներողություն խնդրել, եթե այդ ամենը պետք է դատապարտվի: Սպանվել են անմեղ քրիստոնյացիներ»

«Ալվեսը հոգու խորքում հասկանում է, թե ինչ է արել, իսկ ներողությունը պարզապես թուրքերին հանգստացնելու համար է»

«Ճիշտ ասել և ներողություն խնդրել: Ծիծաղելի է»

«Եթե ցեղասպանության հաստատումը դեռ քննարկման ընթացքի մեջ է, ինչո՞ւ պետք է նա ներողություն խնդրի ինչ-որ մեկից: Պարզ էր, որ թուրքական կողմը պետք է քննադատական ալիք բարձրացնի, իսկ հայկական կողմը` գովա Դանիին: Կարծում եմ, որ նա այս պաստառը ձեռքը բռնել է միայն նրա համար, որպեսզի իրեն գովազդի: Եթե նա ի սրտե աջակցեր հայերին, նա այսպիսի գրառում չէր կատարի»

«Խեղճ Դանի Ալվես: Երևի թուրքերն են տառապել ցեղասպանությունից»

«Կարող էիր միանգամից նշել, որ Turkish airlines-ն է քեզ «մտցրել ցեխը», այլ ոչ թե «թուրք երկրպագուները»:

«Այս տղային տվեք Եվրոպայի պատմության մասին գիրք կամ էլ ինչ-որ գրքույկ, որ հասկանա, թե ինչու են աշխարհի հայերը ոտքի կանգնել»

«Ժխտելով Հայոց ցեղասպանությունը, դուք ջնջում եք պատմությունը»

«… իսկ հիմա թուրքերը երջանի՞կ են»

«Իսկ դուք գիտե՞ք, թե ինչն է իրականում ցավալի իրադարձություն. Հարյուր տարի առաջ սպանված 1,5 մլն մարդիկ»

«Զարմանում եմ, թե սա ինչ «նորություն է»: Ալվեսը խոսել է Հայոց ցեղասպանության մասին, դա իր գործն է, թուրքերն ինչո՞ւ են խառնվում Դանի Ալվեսի գործերին»

«Դանի, Դանի … ինչպես կասեր Գրաուչո Մարքսը. «Այպիսին են իմ սկզբունքները, եթե դրանք ձեզ դուր չեն գալիս, ուրեմն ես ունեմ նաև այլ սկզբունքներ»

«Դանի Ալվեսի արարքից հետո թուրքական ընկերությունները, որոնք հովանավորում են «Բարսելոնան», քաշել են բրազիլացու ականջները: Դե գնացեք և ստացեք ձեր «շնորհակալությունները»»

 

 

Մեկնաբանություններ

Previous post

Խորդի Ալբա. Առաջին զգուշացումն արդարացի էր, սակայն ...

Next post

Բուսկետս. Լաոսը սիրում է ուշադրության կենտրոնում լինել

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan