ԹիմԼրահոսՏրանսֆերներ

Ծանոթացե՛ք. Մարկո Վերատի

Ինչպես արդեն նշել էինք, կատալոնական «Բարսելոնան» մտադիր է կիսապաշտպանությունն ուժեղացնել ֆրանսիական ՊՍԺ-ում հանդես եկող իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատիի միջոցով։

Հիմա մի փոքր ծանոթանանք Մարկո Վերատիի հետ:

Ո՞վ է նա, ե՞րբ է ծնվել և ո՞ր դիրքում է հանդես գալիս

Մարկո Վերատին ծնվել է 1992 թվականի նոյեմբերի 5-ին, իտալական Պեսկարա քաղաքում: Ներկա պահին հանդիսանում է ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ: Փոքր հասակում երկրպագել է Թուրինի «Յուվենտուսին», իսկ կուռքը եղել է Ալեսանդրո դել Պյերոն:

Վերատիի տաղանդը նկատվել է վաղ հասակում, այդ իսկ պատճառով Մարկոն առաջարկներ է ստացել «Ատալանտայից» և «Ինտերից»: Սակայն վերջինս նախընտրել է հանդես գալ հայրենի քաղաքի համանուն թիմում:

2012 թվականի հուլիսի 18-ին Վերատին պաշտոնապես դարձել է ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ: Մարկոն փարիզյան ակումբի հետ կնքել էր 5-ամյա պայմանագիր, ըստ որի պետք է տարեկան ստանար 850 հազար եվրո աշխատավարձ:

2012 թվականի փետրվարի 28-ին իր նորամուտն է նշել Իտալիայի երիտասարդական հավաքականում։ 2012 թվականի մայիսի 13-ին ընդգրկվել է Չեզարե Պրանդելիի ընդլայնված ցուցակի մեջ, որոնք պետք է մասնակցեին Եվրո 2012-ին։ Բայց նա իր նորամուտն ազգային հավաքականի կազմում նշել է 2012 թվականի օգոստոսի 15-ին Անգլիայի դեմ ընկերական խաղում։ Իր առաջին գոլը խփել է 2013 թվականի փետրվարի 6-ին Հոլանդիայի դարպասը։

Նվաճումներ

Սերիա Բ-ի հաղթող – 2011-2012
Ֆրանսիայի առաջնության հաղթող – 2012-2013, 2013-2014
Ֆրանսիայի սուպերգավաթակիր – 2013-2014
Ֆրանսիայի գավաթակիր – 2013-2014

Մեկնաբանություններ

Marco+Verratti+Italy+Training+Session+Press+T5FC3ZBKI0ox
Previous post

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Վերատիի տրանսֆերը. Վերջինս դեմ չէ տեղափոխվել Իսպանիա

PIRAEUS, GREECE - SEPTEMBER 18:  Ernesto Valverde, head coach of Olympiacos FC during the Greek Super League match between Olympiacos FC and Xanthi FC at the Karaiskakis Stadium on September 18, 2011 in Piraeus, Greece. (Photo by Louisa Gouliamaki/EuroFootball/Getty Images)
Next post

Կփորձենք հաղթել «Բարսելոնային». Էռնեստո Վալվերդե

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan