Լրահոս

Վալենսիան մերժել է Բարսելոնայի 20 միլիոնանոց առաջարկը

Իսպանական «Վալենսիայի» պաշտպան Ժոաու Կանսելուն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»,- տեղեկացնում է Armsport.am-ը՝ հղում անելով «Marca»-ին:

«Կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ի դեմս պորտուգալացու տեսնում է Դանիել Ալվեսի փոխարինողին, ով կարիերան շարունակելու է «Յուվենտուսում»:

Բանակցությունների ընթացքում «չղջիկներն» արդեն մերժել են կատալոնացիների 20 միլիոն եվրո արժողությամբ առաջարկը:

22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված է հրաժարագին, որը կազմում է 30 միլիոն եվրո: «Վալենսիան» մտադիր չէ նշված գումարից պակաս գնով բաց թողնել Կանսելուին:

Նշենք, որ եզրային պաշտպանը «Վալենսիա» է տեղափոխվել 2015 թվականին` «Բենֆիկայից»: Տրանսֆերն արժեցել 15 միլիոն եվրո:

Մեկնաբանություններ

Previous post

Սուարեսը բաց կթողնի Մեքսիկայի հետ հանդիպումը

Next post

Գվարդիոլա. Հույս ունեմ, որ Մեսսին Բարսելոնայում կխաղա մինչեւ 40 տարեկանը

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan