ԼրահոսՄամլո ասուլիսներ

Վերատի. Սա կլինի եվրոպական լավագույն ակումբների հակամարտությունը

Ֆրանսիական ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ կիսվել է իր տպավորություններով:

-Սա կլինի եվրոպական լավագույն երկու ակումբների հակամարտությունը: Մասնակցելով այսպիսի հանդիպումներին՝ նախևառաջ դու մեծ փորձ ես ստանում: Կարծում եմ՝ այս խաղը ՊՍԺ-ի համար լուրջ փորձություն կլինի,- ասել է Վերատին:

Հիշեցնենք, որ թիմերն ընդգրկված են F խմբում: ՊՍԺ-ն ունի 13 միավոր, ինչը մեկ միավորով ավել է «Բարսայի» միավորներից:

Մեկնաբանություններ

Previous post

Պեդրո. Բարդ է մրցակցել «Եռատամի» հետ

Next post

Պաշտոնական. «Բարսելոնան» և Մունիրը նոր պայմանագիր են կնքել

Spartak Petrosyan

Spartak Petrosyan