ԹիմԼրահոս

Վերմալեն. «Հուսով եմ, որ ապագայում կօգնեմ թիմին հասնել հաջողության»

Կատալոնական «Բարսելոնայի» բելգիացի պաշտպան Տոմաս Վերմալենը շնորհավորել է իր թիմակիցներին և հույս հայտնել, որ հաջորդ մրցաշրջանում կկարողանա օգնել թիմին հասնել մեծագույն հաջողությունների:

Վերմալենը միացել էր «Բարսելոնային» 2014 թվականի ամռանը, սակայն վնասվածքի պատճառով չէր կարողացել մասնակցել թիմի պաշտոնական հանդիպումներին:

«Շնորհավորում եմ իմ թիմակիցներին Իսպանիայի չեմպիոն դառնալու կապակցությամբ: Հուսով եմ, որ գալիք մրցաշրջանում ես նույնպես կկարողանամ օգնել թիմին հասնել հաջողության»,- գրել է Վերմալենը թվիթերյան իր միկրոբլոգում:

Երեկ կատալոնական «Բարսելոնան» կարողացավ նվազագույն հաղթանակ տանել Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ և դառնալ Իսպանիայի առաջնության 23-ակի չեմպիոն:

Մեկնաբանություններ

Pedro+Rodriguez+FC+Barcelona+v+Getafe+CF+La+16EAcXVctVrx
Previous post

Պեդրոն` «Արսենալի» նշանառության տակ

1280x720_xavi.v1432208038
Next post

Պաշտոնական. Չավին կլքի «Բարսելոնան» (Լուսանկար, տեսանյութ)

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan