ԼրահոսՄամլո ասուլիսներ

Խավիեր Ձանետտի. Մեսսին լավագույնն է

Արգենտինայի հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտերի» ներկայիս փոխնախագահ Խավիեր Ձանետտին կիսվել է տարվա լավագույն խաղացողի և մարզչի մասին իր պատկերացումներով: Զանետտին կարծում է, որ Ոսկե Գնդակը պետք է ստանա իր հայրենակցի Լեո Մեսսին:

-Հույս ունեմ, որ Ոսկե Գնդակը կստանա Լիոնել Մեսսին: Նա իրոք մեծագույն խաղացող է: Մեսսին միշտ զարմացնում է մարդկանց, մշտապես պատրաստ է ինչ-որ ցնցող, զարմացնող բան անել, որը կարող է օգնել հաղթել խաղում: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Ինչ վերաբերում է տարվա լավագույն մարզչին, ապա ասեմ, որ Դիեգո Սիմեոնեն լիովին համապատասխանում է այդ կոչմանը,- Զանետտիի խոսքերն է մեջբերում Eurofootball.ru կայքը:

Մեկնաբանություններ

Previous post

Մեսսիի գոլը՝ ՉԼ-ի խմբային փուլի լավագույն գոլերի տասնյակում (Տեսանյութ)

Next post

Բարտոմեու. «Բարսելոնայի» դռները բաց են Աբիդալի առջև

Arman Azizyan

Arman Azizyan