ԲլոգԼրահոս

Խելքի ենք գալիս. «Աթլետիկո»-«Բարսելոնա»՝ 1:2 (Բլոգ+Ֆոտո+Վիդեո)

Իսպանիայի առաջնության երրորդ տուրի կենտրոնական խաղի շրջանակում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալել էր «Բարսելոնային»:

Մեր թիմը լավ խաղաց: Ամբողջ խաղի ընթացքում մրցակցին զրկել էր գնդակից ու անում էր այն, ինչ ուզում էր: Թերությունը մնացել էր նույնը: Մենք խնդիրներ էինք ունենում հարձակման գծում, որտեղ անընդհատ մի ավելորդ շարժումով կորում էր ողջ գրոհի իմաստը: Այդպես արդեն երեք խաղ, ու մենք հաղթում ենք նվազագույն տարբերությամբ: Հաշվետու խաղում թիմի խաղում մի փոքր հոգնածություն նկատվեց՝ կապված հավաքականների հանդիպումների հետ, չկար գրոհների անհրաժեշտ սրություն ու կիսապաշտպանական գծի ակտիվություն:

Դեռ մրցաշրջանից առաջ ասել էի, որ ամեն ինչ հեշտ չի լինելու ու մենք, հնարավոր է, Իսպանիայում չդիմանանք մրցակցությանը: Պահեստայինների կարճ նստարանն ու առանց այն էլ անընդհատ ջրի երես դուրս եկող վնասվածքները թույլ չեն տալիս առաջիկա 4 ամիսների մասին դրականը մտածել: Կստացվի այն, ինչ կստացվի, ու այս թիմից ավելին պետք չի լինի պահանջել:

Անցնենք գնահատականներին.

Մարկ-Անդրե տեր Շտեգեն — Գերմանացի դարպասապահը չի կարողանում անառիկ պահել սեփական դարպասը 90 րոպե: Բայց լինենք անկեղծ ու ասենք, որ անհրաժեշտ դեպքում Շտեգենը հիանալի է դրսեւորում իրեն: Այս խաղում ընդունած գոլում նա մեղավոր չէր, իսկ խաղի ժամանակ այլ դրվագներում վստահ գործեց՝ չնայած չկային լուրջ վտանգավոր պահեր: միավոր:

Ժորդի Ալբա — Իսպանացի եզրայինը միջին կարգի հանդիպում անցկացրեց: Ճիշտ է, կերտեց երկրորդ գոլն իր համառության շնորհիվ, բայց խաղում այնքան էլ ակտիվ չէր ու չէր փայլում: Ալբան ստանում է միավոր:

Խավյեր Մասկերանո — Մասկեի մոտ հոգնածությունը զգացնել էր տալիս: Լավ մարզավիճակում չէր ու հանդիպման սկզբում սխալվում էր: Երկրորդ խաղակեսում ավելի հաջող էր գործում, բայց տարրական սխալներից կարող էինք լուրջ պատիժներ կրել: միավոր:

Թոմաս Վերմալեն — Կարող էինք լուրջ պատիժներ կրել, եթե չլիներ բելգիացին: Նա կրկին հիանալի հանդիպում էր անցկացնում, բայց վնասվածք ստացավ ու շարքից դուրս եկավ: Անցկացրած 27 րոպեների արդյունքում՝ միավոր:

Սերխի Ռոբերտո — Սկսել ենք տեսնել իր պոտենցիալը ցույց տվող Ռոբերտոյին: Նա իր համար ճիշտ դիրքը գտավ «Բարսայի» խաղային սխեմայում: Վատ չխաղաց ու հասցրեց վերջին պահին փրկել վերահաս գոլից: Նրա խաղը գնահատում ենք 7.5 միավորով:

Սերխիո Բուսկետս — Բուսկետսն էլ խաղադաշտում արտասովոր ոչինչ չարեց: Միջին կարգի հանդիպում, բավարար խաղ: Փոխանցումների 91 տոկոսը ճշգրիտ էին, 3-4 անգամ էլ խափանեց մրցակցի գրոհները: բալ:

Իվան Ռակիտիչ, Անդրես Ինյեստա — Երկուսն էլ հաջող չխաղացին: Ձախ եզրում Ինյեստան շատ էր փորձում սրել գրոհները, բայց չկային ոչ ստանդարտ գործողություններ ու չկար արդյունք: Ռակիտիչն էլ խաղից դուրս էր մնում անընդհատ: Արդյունքում՝ երկուսն էլ ստանում են գնահատականը:

Ռաֆինյա Ալկանտարա — Բավական հաջող խաղաց: Բրազիլացին աջ եզրում սրություն էր մտցնում, փորձում էր դիմել անհատական խաղի, աշխատում էր: Պայքար էր մղում նաեւ երկրորդ հարկում: Փոխանցումների ճշգրտությունը 83 տոկոս էր: Ալկանտարան ստանում է 7.5 գնահատականը:

Լուիս Սուարես — Ուրուգվայցին ունեցավ մեկ-երկու պահ, որոնցից օգտվել չկարողացավ: Հարվածի դուրս բերեց նաեւ Նեյմարին, դե իսկ հաղթական գոլի փոխանցման հեղինակն էլ ինքն էր: Խաղի ընթացքում աչքի ընկավ սիմուլյացիաների շարքով, ինչը սազական չէ մեր ֆուտբոլիստներին: Այս խաղում նա իրեն լավագույն կողմերով չդրսեւորեց: Լուիսիտո՝ 7.5:

Նեյմար Ժունիոր — Բրազիլացիներից մյուսը հիանալի պահ կորցրեց առաջին խաղակեսում: Անընդհատ ուշացնում էր ու կորցնում հարմար պահը: Բոլոր սխալներն արդարացրեց ֆանտաստիկ տուգանայինով, ինչը օգնեց թիմին ուշքի գալ: Նեյմարի խաղը գնահատում ենք միավորով:

— — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — 

Ժերեմի Մաթյո — Լավ հանդիպում անցկացրեց: Վստահ խաղաց ու մրցակցին չթողեց բացեր գտնել պաշտպանությունում: Ցեմենտեց ու հիանալի համագործակցեց Մասկերանոյի հետ: 7.5 միավոր:

Լիոնել Մեսսի — Տվե՛ք ինձ կես ժամ, եւ ես հաղթանակ կկերտեմ: Սուպեր Պապան գոլ խփեց ու երեք միավոր բերեց իր թիմին: միավոր:

Հաջորդ խաղը Հռոմում է՝ «Ռոմայի» դեմ: Բարդ հանդիպում է սպասվում, բայց դաշտ է դուրս գալու անկասելի եռյակը: Նրանք պատրաստվում են միանգամից մի քանի գնդակ ուղարկել հռոմեացիների դարպասն ու վերհիշել նախորդ տարվա ֆանտաստիկ խաղը:

Եվ չմոռանանք դիտել «Վիսենտե Կալդերոնում» խփված գոլերը:

Վերջն էլ ավանդական ու անփոփոխ՝ Visca Barca y Visca Catalunya !

Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

Մեկնաբանություններ

Previous post

«Ատլետիկո»-«Բարսելոնա»՝ 1:2. «Կապտանռնագույնների» կամային հաղթանակը (Տեսանյութ)

Next post

Վերմալենը բաց կթողնի «Ռոմայի» դեմ հանդիպումը

Spartak Petrosyan

Spartak Petrosyan