ԹիմԼրահոս

Խեսուս Նավասը հետաքրքրել է Բարսելոնային

«Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» եզրային կիսապաշտպան Խեսուս Նավասի ծառայություններով: Ինչպես հայտնում է  Skysports.com-ը, «կապտանռնագույններն» իսպանացուն դիտարկում են որպես ամռանը «Չելսի» տեղափոխված Պեդրո Ռոդրիգեսի փոխարինող:

Աղբյուրի տեղեկության համաձայն, «Բարսելոնան» բացի Նավասից դիտարկում է նաև «Սելտայի» վինգեր Նոլիտոյի, «Լացիոյի» կիսապաշտպան Անդրեա Կանդրևայի և «Ռեալ Սոսյեդադի» առաջատար Կարլոս Վելայի թեկնածությունները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ կատալոնական ակումբը հետարքրրված է նաև Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոյի ծառայություններով:

Մեկնաբանություններ

Previous post

Ինիեստա․ Դեռ ոչ մի ակումբ չի կարողացել պաշտպանել Չեմպիոնների լիգայի հաղթողը կոչումը

Next post

Մեսսիի և Ռոնալդուի հակամարտությունը՝ մարզակոշիկներով

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan