ԹիմԼրահոս

Խորդի Ալբա. Առաջին զգուշացումն արդարացի էր, սակայն …

Կատալոնական «Բարսելոնայի» եզրային պաշտպան Խորդի Ալբան խոսել է Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի` «Էսպանյոլի» դեմ (2:0) խաղի ընթացքում ստացած կարմիր քարտի մասին, տեղեկացնում է EFE-ն:

Հավելենք, որ առաջին դեղին քարտն Ալբան ստացել էր ոչ սպորտային պահվածքի, իսկ երկրորդը` մրցավարի հասցեին վատ խոսքեր հղելու համար:

«Առաջին զգուշացումն արդարացի էր, սակայն երկրորդ զգուշացումն անտեղի էր: Ես պարզապես ասացի, որ ամեն անգամ մեղավորը ես եմ լինում: Այս մրցավարի հետ ես միշտ էլ խնդիրներ եմ ունեցել: Այլևս ես ոչ մի խոսք չեմ ասել: Ամեն անգամ փորձում եմ հեռու մնալ կոնֆլիկտներից:

Մենք հիանալի և կարևոր հաղթանակ տարանք: Հասկանում եմ, որ իմ հեռացումը դժվարացրեց թիմի կյանքը: Առջևում դեռ հանդիպումներ կան, չարժե մտածել միայն այս հաղթանակի մասին»,- հայտարարել է Ալբան:

Մեկնաբանություններ

Previous post

Լուիս Էնրիկե. Առջևում դեռ 5 հանդիպում կա

Next post

Թուրքերի հիստերիան, Դանի Ալվեսի ներողությունը և իսպանացիների դժգոհությունը

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan