ԹիմԼրահոսՄամլո ասուլիսներ

Խորդի Ալբա. Դժվարություններն ուժեղացնում են «Բարսելոնային»

Կատալոնական «Բարսելոնայի» եզրային պաշտպան Խորդի Ալբան կարծում է, որ թիմի ներկայիս դժվարություններն ավելի կհզորացնեն թիմին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Մեր թիմն աչքի է ընկել միասնականությամբ: Այն, ինչ տեղի է ունենում, մեզ միայն կհզորացնի: Հարգում ենք բոլորի կարծիքները, սակայն կարծում ենք, որ մենք պետք է միասնական լինենք:

Թիմի գլխավոր մարզիչն արդեն հայտարարել է, որ թիմակիցների հարաբերություններում խնդիրներ առկա չեն: Այն, ինչ կատարվում է հանդերձարանում, մնում է միմիայն հանդերձարանում` անկախ նրանից թե ով է տվյալ ֆուտբոլիստը»,- հայտարարել է Ալբան:

 

Մեկնաբանություններ

Whered-You-Go2
Previous post

Սթիվ Հոլանդ. Մեսսիի տեղափոխությունը «Չելսի» անհնար է

1027889-16574852-640-360
Next post

Պելեգրինի. Հույս ունեմ շարունակել աշխատել Մանչեստերում

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan