ԹիմԼրահոս

Խորվաթ տաղանդավոր կիսապաշտպանը հետաքրքրել է «Բարսելոնա»-ին

Կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրված է Զագրեբի «Դինամո»-ի տաղանդավոր ֆուտբոլիստ Անտե Չորիչի ծառայություններով, տեղեկացնում է Sport-ը:

Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույններ»-ը մտադիր են ձեռք բերել 18-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանի տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Աղբյուրը նշում է, որ հնարավոր գործարքը գնահատվում է մոտ 5 մլն եվրո: Հիշեցնենք, որ Չորիչի գործող պայմանագրի ժամկետը խորվաթական ակումբի հետ լրանում է 2020 թվականին:

Նշենք նաև, որ Անտեի ծառայություններով հետաքրքրված են «Պորտու»-ն, «Չելսի»-ն, «Ինտեր»-ը և «Բավարիա»-ն:

Հաղորդում է ` 1in.am

Մեկնաբանություններ

Previous post

Իսպանիայի Գավաթ. «Վիլյանովենսե» – «Բարսելոնա»՝ 0։0

Next post

Մեսսին չի մասնակցի Էլ կլասսիկոյին

ShahenEdigaryan

ShahenEdigaryan