ԹիմԼրահոս

Խոսեպ Բարտոմեու. Մենք հավատում ենք Լուիս Էնրիկեին

Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն գոհ է «կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի աշխատանքից:

«2015-ը անչափ կարևոր տարի կլինի ակումբի համար: Այն կարող է նախ լինել հեղափոխական, քանի որ մենք շատ որոշումներ ունենք կայացնելու:

Մենք հավատով ենք մոտենում Էնրիկեի աշխատանքին և վստահ ենք, որ նա ցանկալի արդյունքի կհասնի և երկար կմարզի թիմը:

Առջևում շատ հետաքրքիր ու լարված ամիսներ են: Մենք հավատում ենք Էնրիկեին: Նա վաստակել է այդ վստահությունը»,- ասել է Բարտոմեուն:

Մեկնաբանություններ

Previous post

Եթե Մխիթարյանը չտեղափոխվի «Արսենալ», ապա թիմը կփորձի ձեռք բերել Պեդրոյին

Next post

Նեյմարն ապաքինվել է վնասվածքից

Gevorg Martirosyan

Gevorg Martirosyan