ԼրահոսՄամլո ասուլիսներ

Խորդի Ալբան գոհ է իր կարգավիճակից

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խորդի Ալբան հայտարարել է, որ գոհ է նրանից, թե ինչպես են իր գործերը դասավորվում ակումբում: Իսպանիայի հավաքականի պաշտպանը այդ մասին հայտարարել է Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի Էսպանյոլի դեմ խաղից հետո, որում «կապտանռնագույնները» հաղթել են 5-1 հաշվով:

— Ես մշտական խաղաժամանակ ունեմ և ինձ հիանալի եմ զգում: Գործում եմ ինտենսիվ և բարձր արագությամբ: Մեր ակումբում կան ինձնից կարևոր խաղացողներ, սակայն ամեն անգամ ես ինձ ավելի հարմարավետ եմ զգում,- Ալբայի խոսքերն է մեջբերում Championat.com կայքը:

Հավելենք, որ Ալբան մասնակցել է 11 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ:

Մեկնաբանություններ

Previous post

ՖԻՖԱ-ն մերժեց «Բարսելոնայի» խնդրանքը

Next post

Սուբիսարետա. Սուարեսի խաղը մեզ չի անհանգստացնում

Arman Azizyan

Arman Azizyan