ԲլոգԼրահոս

Զուսպ, բայց անբարո. «Բարսելոնա»-«Կորդոբա»՝ 5-0

Կատալոնական «Բարսելոնան» Լա լիգայի 16-րդ տուրում հյուրընկալել էր «Կորդոբային»: «Նոու Կամպում» կատալոնացիները այս տարվա իրենց վերջին հանդիպումն էին անցկացնում, ինչը պետք է հաղթական ստացվեր:

Հաղթանակը կերտելու համար խաղադաշտ էին դուրս եկել Բրավոն, Ալբան, Մասկերանոն, Պիկեն, Մոնտոյան, Ինյեստան, Բուսկետսը, Ռակիտիչը, Պեդրոն, Մեսսին, Սուարեսը: 

Լուիս Էնրիկեի տղաները կտրուկ սկսեցին եւ արդեն երկրորդ րոպեին գեղեցիկ կոմբինացիան Պեդրոն ավարտեց գոլով՝ 1-0:

B5Tva3TCIAAeNTB

 

Կապտանռնագույններն արդեն սկզբից ցույց տվեցին, որ չեն պատրաստվում այս խաղում մեծ էներգիա ծախսել եւ գրեթե ողջ հանդիպումն անցկացրին քայլելով: Բավական էր ող խաղի ընթացքում մի քանի անգամ արագացնել տեմպը եւ գնդակը դարպասում էր հայտնվում:

Առաջին խաղակեսում փոփոխություններ չեղան: 53-րդ րոպեին Պեդրո Ռոդրիգեսը հիշեց, որ Լուիս Սուարեսը գոլ չի խփել Լա լիգայում եւ հղկեց թերությունը: Սուարես՝ 2-0: Հանդիպման մնացած հատվածում «Բարսան» առաջնորդվում էր թիմի համար արդիական կարգախոսով՝  «Զբոսնենք միասին»: Հանկարծ անկյունային նշանակվեց: Խաղադաշտ մտած էլ Մաեստրոն գնդակը կախեց տուգանային հրապարակ, որտեղ իր ողջ հասակով փայլեց Ժերար Պիկեն: 80-րդ րոպե՝ 3-0:

B5UFRSWCcAElRyc

Ապա թիմը շարունակեց իր կարգախոսն առաջ տանել: Զուսպ էին պահում իրենց կատալոնացիները, մինչեւ որ Լեո Մեսսին հիշեց մրցակցին անբարոյականության մեջ մեղադրելու իր ունակությունների մասին: 82-րդ եւ 90-րդ րոպեներին «Ոսկե Գնդակի» քառակի դափնեկիրը բառացիորեն քայլելով շրջում էր մրցակցի տուգանային հրապարակում եւ այդ ընթացքում հասցրեց դուբլի հեղինակ էլ դառնալ: Այսպիսով՝ 5-0:

Այսպիսին է «Բարսելոնան», այսպիսին է Էնրիկեի «Բարսելոնան»: Այն իրականում չի էլ փոխվել: Մնացել են սուր ու չքնաղ գրոհները, գեղեցիկ հարվածները, արագաշարժ ու հնարամիտ Մեսսին, Դոնն ու Մաեստրոն, հզոր Պիկեն… Իրականում մենք կարող ենք տեսնել այն թիմը, որին ցանկանում ենք, պարզապես այդ ցանկության ներկայությունը պետք է լինի երկկողմանի: Իսկ մենք վստահ ենք, որ ամեն ինչ փոխադարձ է: Այս խաղում մերոնք, մեր տղերքը հաղթեցին: Հաղթեցին զուպս, բայց միեւնույն ժամանակ անբարոյական դարձնելով հաշիվը: Հաղթեցին այնպես, կարծես խաղադաշտում մարզվում էին, իսկ պատկերացրեք, թե ինչ է լինելու այն ժամանակ, երբ մեր առաջ Չեմպիոնների լիգայի մյուս ֆինալիստը լինի… Ինչպես ասում էր հին ու բարի հեքիաթում՝ հավատանք, որ փոխենք: Մենք հասնելու ու ապրելու ենք այդ պահը:

B5UEdc0IIAACPgb

Իրականում, կարելի է դժգոհ լինել թիմի ֆուտբոլիստների խաղից, քանզի չկար նվիրվածություն եւ պայքարի նշույլ: Այնուամենայնիվ, հաղթողներին չեն քննադատում:

Անցնենք գնահատականներին.

Կլաուդիո Բրավո — Դարպասապահը կրկին անառիկ պահեց սեփական դարպասը: Հարկ եմ համարում նշել, որ մրցակցի ֆուտբոլիստները մի քանի հարված կատարեցին, որոնցից մեկ-երկուսը ետ մղեց: Բրավո՝ 7,5:

Մարտին Մոնտոյա — Մեր սանը, որին հրաժեշտ կտանք շուտով, վատ չխաղաց: Այնուամենայնիվ, նա արժանի էր այստեղ մնալուն: Մոնտոյան ստանում է միավոր:

Խավյեր Մասկերանո — Արգենտինացին իր բարձրության վրա էր, սակայն որոշ դրվագներում վստահ չգործեց: Այնուամենայնիվ, նա 2014-ի «Բարսայի» լավագույն ֆուտբոլիստն է: Մասկեն ստանում է 7,5 գնահատականը:

Ժերար Պիկե — Իսպանացին, երբեմնի լավագույններից մեկն այսօր գերազանց գործեց: Շարունակում է Պիկեն մնալ պաշտպանության առաջատարը: Այսօր նա արժանի է միավոր ստանալուն:

Ժորդի Ալբա — Մեր ձախ եզրայինը, ինչպես միշտ, աշխատես ամենաշատը:Արեց ամեն ինչ՝ հարձակվեց, պաշտպանվեց, գրոհեց ու խափանեց սակավաթիվ գրոհները: Ալբա՝ 8:

Ինյեստա, Բուսկետս, Ռակիտիչ — Կիսապաշտպանության եռյակն այսօր, անխոս, լավ գործեց: Ռակիտիչի սուր փոխանցումները, Ինյեստայի սուր միտքն ու Բուսկետսի ամուր ոտքերը քանդեցին մրցակցի ողջ խաղը: Քանդող ու արարող եռյակը ստանում է գնահատականը:

Լեո Մեսսի — Դուք հիմա սպասում եք գովասանքի խոսքերի, սպասում եք նրա անվան կողքին տեսնել 10 միավոր, մինչդեռ նա միանշանակ խաղի լավագույն ֆուտբոլիստը  չէր: Իհարկե, արքան մնում է արքա,  գեղեցիկ գոլը մնում է գեղեցիկ, սակայն Լեոն այսօր ստանում է 7,5 միավոր:

Լուիս Սուարես — Վերջապես կոտրվեց այդքան պնդաճակատ սառույցը, վերջապես գոլերի հաշիվը բացվեց նաեւ Լա լիգայում: Սուան գեղեցիկ էր խաղում, աշխատում էր ու պարգեւատրվեց գոլով: Սուարես՝ 8,5 միավոր:

Պեդրո Ռոդրիգես — Այսօր նա լավագույնն էր: Ժունիորին փոխարինելով Պեդրոն կարողացավ ճիշտ օգտագործել իրեն վստահված ժամանակը: Կարճ ասած՝ Պեդրոն ստանում է 9,5 միավոր:

Այսպիսով, վաստակած 38 միավորով ամրագրվեց երկրորդ տեղում եւ տարին հենց այդպես էլ ավարտեց: Առջեւում եւս 22 տուր կա, որոնց արդյունքում առաջին հորիզոնականում մենք ենք լինելու !

Վայելեք հանդիպման բոլոր գոլերը:

Սիրով, հաճույքով ու վստահությամբ՝ Սպարտակ Պետրոսյան, ArmBarca.com

 

Մեկնաբանություններ

Previous post

«Բարսելոնա» - «Կորդոբա». Ուղիղ եթեր

Next post

«Բարսելոնան» չի համագործակցի Qatar Airways-ի հետ

Spartak Petrosyan

Spartak Petrosyan